Թմրամոլություն

ԹՄՐԱՄՈԼՈւԹՅՈւՆ

Թմրամոլությունը թմրամիջոցների չարաշահումից առաջացած հիվանդություն է։ Հիվանդությունը դրսևորվում է նշված նյութերի ընդունման մշտական պահանջով, քանի որ հիվանդի հոգեկան և ֆիզիկական վիճակը կախված է այն պատրաստուկի ընդունումից, որին նա ընտելացել է։ Թմրամոլությունը հանգեցնում է օրգանիզմի կենսագործունեության կոպիտ խանգարման և սոցիալական անկման։ Թմրամոլությունը քրոնիկական հիվանդություն է և առաջանում է աստիճանաբար։ Պատճառը թմրամիջոցների հարբեցնող հատկությունն է, որն ուղեկցվում է հոգեկան ու ֆիզիկական լրիվ հարմարավետության և երջանկության զգացումով։

Հայտնի է թմրամիջոցների հանդեպ հիվանդագին հակման զարգացման երկու ուղի։ Առաջինի դեպքում չարաշահումն առաջանում է անգիտակցաբար, հաճախ նշանակված դեղանյութերի ոչ ճիշտ օգտագործումից կամ ոչ իրազեկ անձանց խորհուրդներով ինքնաբուժումից։ Ցավերից, տհաճ զգացողություններից, անքնությունից և այլ տանջալի վիճակներից խուսափելու նպատակով որոշ անձինք ինքնակամ, չգիտակցելով իրենց սպառնացող վտանգը, ավելացնում են նշանակված նարկոտիկ դեղամիջոցի դեղաչափն ու ընդունման հաճախականությունը։ Դեղաչափի և ընդունման հաճախականության կամավոր ավելացումը, ամեն կերպ թմրամիջոցի ազդեցությունը դանդաղ երկարացնելու ձգտումն  անխուսափելիորեն հանգեցնում են թմրամոլության։

Երկրորդ ուղին թմրամիջոցային հարբեցում առաջացնելու նպատակով հոգեներգործուն նյութերի գիտակցաբար ընդունումն է։ Դրան, որպես կանոն, հակված են անկայուն, չհասունացած հոգեկան աշխարհ ունեցող, ոչ ինքնուրույն, ընդօրինակող, ծայրահեղ եսասեր անձինք, որոնց հետաքրքրությունները սահմանափակվում են տարրական պահանջներով։ Այդպիսի անձանց մղումների ինքնահսկումը բացակայում է, այդ պատճառով էլ հարբեցման ձգտումը ներքին դիմադրության չի հանդիպում, թմրամոլությունն առաջանում է արագ և ուղեկցվում է հոգեներգործուն նյութի մեծ դեղաչափերի կլանմամբ։ Նման դեպքերում հիվանդության ընթացքը շատ ծանր է, և ելքը, որպես կանոն ողբերգական։

Թմրամիջոցները բաժանվում են երկու մեծ խմբերի՝ բուսական և օրգանական։ Բուսական ծագում ունեցող թմրամիջոցները ստացվում են թմրաբույսերից, օրգանականը՝ սինթետիկ քիմիական նյութերից։ Աշխարհում առավել տարածված թմրաբույսերը խաշխաշը, կանեփը և կոկան են՝ իրենց տարատեսակներով։

Բուսական են կանեփը (մարիխուանա, հաշիշ), խաշխաշը (ափիոնը և դրա ածանցյալները), կոկան (կոկաին, կռեկ), հատուկ սնկեր, որոնք պարունակում են պսիլոցին, կակտուսներ, որոնք պարունակում են մեսկալին, էֆեդրա։

Սինթետիկ (օրգանական) թմիամիջոցներ են՝ հերոին, մեթադոն, բուպրենորֆին, ամֆետամին, մետամֆետամին, էֆեդրոն, ֆենտանիլ, պերվիտին, ԼՍԴ, ՄԴԱ, էքստազի և այլն։

Սինթետիկ թմրամիջոցների շարքին են դասվում մի շարք հոգեմետ նյութեր՝ կետամին, տրամադոլ և այլն։

Թմրամիջոցը այդպիսին ճանաչվելու համար պետք է ունենա 3 հիմնական չափանիշ՝ բժշկական, սոցիալական և իրավական։

ü  Բժշկական՝ դեղորայքը պետք է յուրահատուկ ներգործություն ունենա (խթանել, թմրեցնել, հալյուցինացիա և այլն) մարդու նյարդային համակարգի վրա, որի պատճառը դրանց պարբերաբար ապօրինի օգտագործումն է։

ü  Սոցիալական՝ եթե թմրամիջոցների ապօրինի օգտագործումն այնպիսի ծավալներ է ստանում, որ ձեռք է բերում սոցիալական նշանակություն և թողնում հասարակական անբարենպաստ հետևանքներ։

ü  Իրավական՝ երբ առկա են վերոհիշյալ երկու նախապայմանները, ապա համապատասխան պետական լիազորված մարմիններն այդ նյութերը ճանաչում են թմրամիջոցներ և վերցնում հսկողության տակ գտնվող թմրանյութերի ցանկի մեջ։

Թմրամիջոցը նյութ է, որը մուտք գործելով մարդու օրգանիզմ ազդում է նյարդային համակարգի վրա և, ելնելով օգտագործման ծավալներից ու ժամկետներից փոփոխում է օրգանիզմի մեկ կամ մի քանի ֆունկցիա։

Թմրամիջոց են կոչվում ՄԱԿ 1961թ «Թմրամիջոցների մասին» Միասնական կոնվենցիայի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ցուցակներում ընդգրկված նյութերը։

Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր են կոչվում բոլոր այն բնական կամ արհեստական ծագման նյութերը, որոնք պարբերաբար օգտագործման ժամանակ մարդու մոտ առաջանում է հոգեկան, իսկ երբեմն նաև՝ ֆիզիկական կախվածություն։

Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր են կոչվում ՄԱԿ-ի 1971թ «Հոգեմետ նյութերի մասին կոնվենցիայի» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ցուցակներում ընդգրկված նյութերը։

Հոգեմետ նյութերի շարքին են դասվում հետևյալ խմբի բնական և արհեստական նյութերը

·         քնաբեր նյութեր,

·         հանգստացնող նյութեր,

·         Նեյրոլեպտիկ նյութեր,

·         հոգեխթանիչ նյութեր։

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ԿԱՆԵՓ։

Կանեփի ցողունի բարձրությունը տատանվում է 0,75-ից սմ-ից մինչև 5,0 մ-ի, հաստությունը ՝  3-ից 30-ն մմ-ի: Տերևները մատնաձև են: Արական ծաղիկները նոսր են,  ոչ մեծ ողկույզի ձևով գտնվում են ճյուղավորությունների գագաթին: Ծաղիկը կազմված է կանաչադեղին ծաղկապատյանից և 5 առէջներից: Պտուղը կլորավուն, երկփեղկանի ընկույզիկ է, հարթ մակերեսով, սովորաբար մոխրականաչավուն: Կանեփի սերմերը պարունակում են 30-35 տոկոս յուղ և 23-25 տոկոս սպիտակուցային նյութեր: Յուղը  շուտ չորացող է,  յոդային  թիվը՝  140-165, օգտագործվում է օլիֆներ, լաքեր, ներկեր, օճառ և այլ նյութեր պատրաստելու համար: Սերմերից ստացվում է ֆետին (ֆոսֆորական օրգանական  միացություն), որն  օգտագործվում է բժշկության բնագավառում:

Կանեփը հիմնականում աճում է Իտալիայում, Հարավսլավիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Ֆրանսիայում, Չինաստանում, Ճապոնիայում, ՈՒկրաինայում, Բելառուսում, Մերձվոլգյան շրջաններում, ՈՒրալում, Հյուսիսային Կովկասում և Կենտրոնական սևահողային մարզերում: Սովորական կանեփը կազմված է երկու խմբից՝ եվրոպական (հյուսիսային, միջին ռուսական և հարավային) և արևելաասիական (չինական, ճապոնական): Հյուսիսային կանեփի ցողունը 60-70 սմ է, հազար սերմի կշիռը՝ 12-15 գր, վեգետացիայի տևողությունը՝ 60-70 օր, մինչդեռ հարավային կանեփի ցողունի բարձրությունը 3,5-ից 4 մետր է, հազար սերմի կշիռը՝ 12-15 գր, վեգետացիայի տևողությունը՝ 130-140 օր:

Գործածողի մոտ նկատվում են հետևյալ ֆիզիոլոգիական էֆեկտները` աչքի բիբը մեծանում է, արքը բորբոքվային տեսքի է, սրտի աշխատանքը արագանում է, արյան ճնշումը բարձրանում է, առաջանում է թուլություն, գլխացավ, սրտխառնոց, սովածության զգացմունք, մարմնի ջերմությունը դառնում է փոփոխական: Իջնում է զգայունությունը, ուշադրությունը, սկսում է շատ և արագ խոսալ: Ստանում է էյֆորային էֆեկտներ` բարեկեցության զգացմունք, անհոդ վիճակ և դրա հետ մեկտեղ անհանգստություն: Մեծ ծավալների գործածումը բերում է` մկանների կրճատում, ուղեղի արյան սնուցման նվազեցում, որը ազդում է հիշողության վրա, բերում է մտածելու և հասկանալու ունակությունների նվազեցմանը: Հետևանքները` բերում է ինքնամեկուսացմանը, անցում դեպի ավելի «ծանր» թմրամիջոցների գործածամանը և դրա հետևանք կապում հանցավորության հետ:

          ՄԱՐԻԽՈՒԱՆԱ։

Մարի­խուա­նա թմրամիջոցը ստաց­վում է կանեփի վերևի մասերից՝ (ծաղիկ, տերևներ) օգտագործվում է մանրացված և ոչ մանրացված վիճակում: Այն իր մեջ պարունակում է տետրահիդրո-կաննաբինոլ (ՏՀԿ): Օգտագործվում է հասարակ ձևով, քաղում են կանեփի ցողունի վերևի մասերը, չորացնում և ծխում: Օգտագործումից փոխվում է մարդու վարքը, առաջացնում է աննպատակ ծիծաղ:

Մանր չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոցի օգտագործումից արտաքին նշաններից են` աչքերի բիբերի լայնացում, շուրթերի և աչքերի կարմրություն, չափից ավելի տեղաշարժումներ, իսկ խոշոր չափերի օգտագործումից` նեղանում են աչքերի բիբերը, բերանում առաջանում է չորություն, հազ, ձայնի և խոսակցականի կտրուկ փոփոխություններ, մարմնի թուլություն, անքնություն, արյան ճնշման բարձրացում, սովածության զգացմունք:

Մարիխուանան ազդում է մարդու հիշողության վրա, արագ մտածելու, հասկանալու, ինչ որ բանի արագ արձագանքելու: Դրա երկար օգտագործումը բերում է թոքերի քաղցկեղի, իսկ երիտասարդների մոտ խանգարվում է սեռական զարգացումը: Մարիխուանայի մեջ պարունակող հիմնական հոգեազդեցիկ նյութն է տրանս-դելտա-9-տետրահիդրո-կանաբինոլը:

ՀԱՇԻՇ։

Հաշիշը պատրաստվում է հնդկական կանեփի խեժից, բույսի վերևի տերևներից, հատուկ մշակմամբ: Այն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ և որակյալ տետրա-9-հիդրո-կաննաբինոլ: Հաշիշը, կախված պատրաստման առանձնահատկություններից, ունենում է կանաչավուն, մուգ կանաչավուն, առանձին դեպքերում մուգ շագանակագույն: Ունի յուրահատուկ հոտ: Հաշիշը հանդես է գալիս տարբեր ձևի սալիկների տեսքով, մանրացվում է և օգտագործվում ծխելու, ծուխը շնչառելու միջոցով: Հաշիշի խոշոր արտահանողներից է հանդիսանում Մարոկկոն, Աֆղանստանը, Պակիստանը, Հյուսիսային Աֆրիկան և այլն:

          Հաշիշի ազդեցությունն է 2-4 ժամ, արյան մեջ մնում է 2 օր: Ազդում է մարդու կենտրոնական նյարդային համակարգի վրա, առաջացնում է օրգանիզմի թուլություն, դանդաղաշարժություն, ախորժակի բարձրացում, բերանի չորություն: Հաշիշի օգտագործումը արգելված չէ միայն Նիդերլանդներում:

          ԿՈԿԱ։

Կոկան թփուտների տեսքով, հիմնականում աճում է Հարավային Ամերիկայում (Կոլումբիա, Պերու, Բոլիվիա) ինչպես նաև՝ Աֆրիկայում, (Մավրիտանիա, Նիգերիա): Կոկաինի հումքն ստացվում է կոկայի թփուտների տերևներից, որոնք ունեն կանաչ, առանձին դեպքերում դեղնականաչավուն գույն: Տերևները էլիպսաձև են, որոնց մեջտեղով անցնում են ցողունի վերին բարակ մասերը, պտուղը դեղնավուն և կարմրավուն է: Թփի բարձրությունը հասնում է մինչև 4 մետր:

Կոկայի տերևներից ստացված թմրամիջոցները ներկայանում են տարբեր տեսքով և օգտագործվում են ներարկման, ծխելու կամ քթանցքներ ներքաշելու միջոցով, օգտագործվում է թեյի մեջ:

Կոկա բույսից առաջին անգամ ստացվում է մաքուր կոկաին: Մաքուր կոկաինը, որպես հոգե-խթանիչ միջոց, դեռևս լայն կիրառություն չունի։

ԽԱՇԱՇ (կակաչ

          Մշակվող խաշխաշը որպես տեսակ ձևավորվել է Թուրքմենստանում: Այստեղ են առաջացել նրա բազմաթիվ ենթատեսակները և այստեղից էլ այն տարածվել է դեպի արևմուտք։ Կուլտուրական խաշխաշի վերը նշված երկու խմբերի օգտագործման ուղղությունները տարբեր են: Յուղատու խաշխաշի յուղը օգտագործում են հրուշակագոր­ծության մեջ, բարձրորակ օճառներ և յուղաներկեր ստանալու համար: Քնաբեր խաշխաշի ափիոնից ստանում են զանազան բժշկական պրեպարատներ և տարբեր տեսակի թմրամիջոցներ: Խաշխաշը  (Papaver somniferum L.) պատկանում է կակաչազգիների ընտանիքին: Բույսը միամյա է, ունի առանցքային բարակ  արմատ,  որը  հողի մեջ թափանցում է մինչև 50-80 սմ, բույսի երկարությունը հասնում է 100-120 սմ:

Ցողունը կանգուն է, մերկ, մոմային շերտով պատված, կանաչ գույնի, ճյուղավորման աստիճանը կախված է մշակման պայման­ներից: Կան ձևեր, որոնք չեն ճյուղավորվում: Տերևները նստադիր են, ձվաձև, երկարավուն-ձվաձև, նշտարաձև,  մոմաշերտով պատված, մերկ, երբեմն ներքևի կողմից նոսր մազմզուկներով: Ցողունից ներքև տերևները համեմատաբար ավելի խոշոր են, քան վերևի տերևները:

Կոկոնը կազմված է երկու մերկ բաժակաթերթիկներից, որոնք ծաղիկը բացվելիս թափվում են: Ծաղիկները բավականին խոշոր են, կազմված են չորս պսակաթերթիկներից, որոնց եզրերը ամբողջական են կամ կտրված: Ծաղիկը լինում է սպիտակ, մանուշակագույն կամ բազմերանգ:

          Պտուղի տուփիկը լինում է ձվաձև, գնդաձև-երկարավուն, գլանաձև: Սերմերը շատ մանր են՝ դեղին, սպիտակ, երկնագույն, վարդագույն և շագանակագույն: Հազար սերմի կշիռը՝ 0,3-0,5 գր:

          Խաշխաշի վեգետացիայի տևողությունը տատանվում է 85-135 օրվա միջև: Նրա սերմերը ծլում են 2-3 աստիճան, իսկ ծիլերը նորմալ աճում են 10 աստիճան ջերմության պայմաններում: Ծաղկումից մինչև  սերմերի  հասունացումը խաշխաշը պահանջում է բարձր ջերմություն: Խաշխաշը լավ է աճում ու զարգանում թեթև, օդաթափանց հողերում:

          Յուղատու խաշխաշի բերքահավաքը կատարում են, երբ տուփիկները դեղնում են և դրանք ցնցելիս սերմերը շարժվում են: Ափիոնատու խաշխաշի բերքը հավաքում են երկու անգամ: Երբ խակ տուփիկների գույնը սկսում է փոխվել, հատուկ գործիքով դրանց վրա խազեր (կտրվածք) են անում: Այդ խազերից հոսում է կաթնանման հեղուկ, որը թթվածնի հետ միանալով, դառնում է մածուցիկ: 

          Ափիոնի ելանյութը խաշխաշի տարբեր տեսակներից ստաց-վող թմրամիջոց է: Այն առանձգական, անկանոն զանգված է՝ ունի յուրահատուկ հոտ, հիմնականում մուգ դարչնագույն է, առանձին դեպքերում՝ նաև սև: Հաճախ հեղուկ ափիոնը օգտագործվում է բինտով մզելով կամ ջրով: Ափիոնը պարունակում է մորֆիի, կոդեինի, պապավերինի, տեբաինի, օմնոպոնի բաղադրիչներ: Առանձնանում են ափիոնի տարբեր տեսակներ ՝ հումք, լուծված ափիոն, ացետիլային ափիոն, խաշխաշի ծղոտի թուրմ, խաշխաշի ծղոտ (կոկնար):   

          ՀՀ-ում խաշխաշը վայրի կերպով աճում է Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում այն էլ քիչ քանակությամբ, որն էլ կանխարգելիչ միջոցառումների ժամանակ արմատախիլ է արվում և ոչնչացվում:

         ԱՓԻՈՆ։

Ափիոնի փողոցային անվանումներն են` չերնյաշկա, սև:

Ափիոնից քիմիական սինթեզի միջոցով ստանում են մորֆի, կոդեին, հերոին, որոնք օգտագործվում են բժշկության բնագավառում: Մորֆինը արտադրվում է հատուկ հսկողության տակ և օգտագործվում որպես ցավազրկող դեղամիջոց: Մյուս դեղամիջոցը` կոդեինը նույնպես ցավազրկող նշանակություն ունի: Մեթադոնը` օգտագործվում է որպես փոխարինող թերապիա թմրամոլների համար, որոնք գտնվում են ափիոնի կախվածության մեջ: Ափիոնի երկու-երեք օգտագործումից անձը ընկնում է ֆիզիկական կախ-վածության մեջ, քանզի արյան միջոցով փոխանցվում է ուղեղին:

Ափիոնի օգտագործումից աչքերի բիբերը փոքրանում են, շնչառությունը դժվարանում, նվազում է մարդու իմունիտետը, ատամները փշրվում են, առաջանում է իմպոտենցիա: Լյարդը վնասվում է, որը առաջանում է քացախաթթվի անհիդրիդի առկայությունից (քացախաթթվի անհիդրիդը հանդիսանում է թմրամիջոցի պատրաստման հիմնական պրեկուրսոր, բաղադրիչ):

«Ափիոն» տեսակի թմրամիջոցը (որն ունի աֆղանական ծագում) Հայաստանի Հանրապետություն է ապօրինի ներկրվում հիմնականում (99.0 տոկոս) հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունից Մեղրու սահմանային մաքսային անցակետով:

ԴԵԶՈՄՈՐՖԻՆ։

Դեզոմորֆին (առավել տարածված անվանումը՝ կրոկոդիլ)մորֆինի կառուցվածքի մոդիֆիկացիաներից մեկն է, ունի արագահաս և ուժեղ ափիոնային էֆեկտներ, ինչպիսիք է ցավազրկումը։ Ունի ծանր կախվածություն առաջացնելու հատկություն, այդ իսկ պատճառով բժշկության մեջ կիրառություն չի գտել։ Այն մորֆինին գերազանցում է իր հակացավային ազդեցության արագահասությամբ և համարվում է անօրինական թմրամիջոց։

 Այն պարունակում է բազմաթիվ թունավոր և մարդու օրգանիզմի համար խիստ վտանգավոր նյութեր։ Այն պատրաստվում և գործածվում է առանց սինթեզման հետևանքով առաջացած կողմնակի նյութերի և մնացորդների հեռացման։ Ախտոտված լուծույթի ներարկումների հետևանքով կարող են առաջանալ ինֆեկցիոն բնույթի տեղային ախտահարումներ, որոնք կարող են առաջացնել աբսցեսներ, տրոֆիկ խոցեր և ոչ հազվադեպ դառնում վերջույթների անդամահատման պատճառ։ Դրա պատճառը յոդն ու ֆոսֆորն են, որոնք մնում են սինթեզումից հետո։ Դրանք առաջ են բերում արյունատար անոթների բորբոքումներ, անդառնալի ախտաբանական փոփոխություններ գլխուղեղում, լյարդում, երիկամներում, մկանային և ոսկրային հյուսվածքներում։

Դեզոմորֆինի ընդունման վերաբերյալ անցկացվել են տարբեր փորձարկումներ։ Կենդանիների վրա իրականացված փորձարկումները ցույց տվեցին մորֆինի և դեզոմորֆինի տարբերությունը։

Դեզոմորֆինը ունի ավելի բարձր թունայնություն, ուժեղ ցավազրկման հատկություն, առաջ է բերում ավելի արտահայտված դեպրեսիա, շնչառության և մարսողության արագացում։ Դրա փոքր քանակության օգտագործումն անգամ կարող է առաջացնել կախվածություն։ Այն համարվում է հսկման ենթակա համար մեկ նյութը։

          Ափիոնային թմրամոլությունը բավականին տարածված է ամբողջ աշխարհում։ Ափիոնի խմբի հիմնական գործածվող ներկայացուցիչներն են բնական ափիոնը, մորֆինը, կոդեինը, հերոինը, հիդրոմորֆինը, օքսիմորֆինը, հիդրոկոդոնը, օքսկոդոնը, մեթադոնը, ֆենտանիլը, լոպերամիդը, բուպրենորֆինը, դեքստորոմորամիդը, դեզոցինը, պենտամորֆինը, տիլիդին հիդրոքլորիդը, տրամադոլ հիդրոքլորդը։

          Այս նյութերի օրգանիզմ ներգործելու ուղիներն դասական են ՝ պարենտերալ  (երակային, միջմկանային, ենթամաշկային), պերօրալ և ինհալացիոն։ Դրանք բավականին արագ են տարածվում օրգանիզմում (կիսաքայքայման ժամանակահատվածը՝ 1-7 ժամ) և կուտակվում լյարդում, թոքերում, մկաններում։ Մետաբոլիզմը կատարվում է լյարդում  և 24 ժամվա ընթացքում արտազատվում են երիկամներով։

          Սուր թունավորման կլինիկան, նախ՝ արտահայտվում է պրոտոպատիկ հեդոնիստական զգացողություններով, որին հաջորդում է կարճատև ռելաքսացիան, այնուհետև՝ էյֆորիան, որից հետո ցուցաբերվում է որոշակի ակտիվություն (3-ից 4 ժամվա տևողությամբ) և, աստիճանաբար այս վիճակը մարում է՝ չթողելով որևէ տհաճ հետևանք։

          Աբստինենտ համախտանիշը կանոնավոր գործածման դեպքում ձևավորվում է 4-6 շաբաթ անց։ Ափիոնային աբստինենցիան արտահայտվում է հիմնականում հոգեախտաբանական, սոմատովեգետատիվ և ցավային խանգարումներով։ Կախված ափիոնատիպ թմրանյութի տեսակից՝ այս բաղադրամասերի հարաբերակցությունները կարող են տատանվել։

          Աբստինենցիան սկսում է աֆեկտիվ խանգարումներով։ Վերջին դեղաչափն ընդունելուց 6-8 ժամ անց հիվանդին համակում է ներքին անհանգստություն, որն ուղեկցվում է լարվածությամբ, տագնապով, վախով ու սարսափով, սպասվող արհավիրքի զգացումով։ Այս ապրումներն անհատական են։ Հիվանդներն ընդգծված տագնապի հետևանքով դադար չունեն, անիմաստ դես ու դեն են նետվում, բղավում, լաց լինում։ Խանգարվում է քունը, կարևորը ոչ թե քնելու խնդիրն է, այլ դեղամիջոց ձեռք բերելը ։

ՄԵԹԱԴՈՆ

          ՄՓԲ օփիոիդային կախվածությամբ հիվանդների վարման մեջ կիրառվում է սկսած 1960-ականներից։ ՄՓԲ ստացող հիվանդները բուժման հաջող ընթացքի դեպքում լիարժեքորեն ձերբազատվում են ապօրինի օփիոիդների նկատմամբ հիվանդագին հակումից, զրկանքի համախտանիշից և հնարավորություն են տալիս վերականգնել սոցիալ-հոգեբանական կայուն կենսակերպը, հեռանալ հանցավոր կյանքից, ինչպես նաև բարելավել իրենց առողջական վիճակը։ Հնարավորինս նվազեցնում է նաև արյունածին տարբեր վարակներով, այդ թվում ՄԻԱՎ-ով և հեպատիտ C-ով վարակվելու կամ այլոց վարակելու վտանգը։ Վաղուց արդեն ապացուցված է, որ ՄՓԲ կարող է լավագույնս օժանդակել վերոնշյալ խնդիրների հաղթահարմանը։ ՄՓԲ լայնորեն կիրառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում և գործնականում օգնում հարյուր հազարավոր հիվանդների՝ որպես օփիոիդային կախվածության գիտականորեն ապացուցված արդյունավետ մեթոդ։