Ինչ է կախվածությունը

ԻՆՉ Է ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

        Կախվածությունը բազմակողմանի և բավականին լայն խնդիր է։ Կախվածության առաջացման հարցում մեծ դեր է խաղում հոգեբանական գործոնը, և հետևաբար կախվածությունից ձերբազատվելու համար հոգեբանի դերը շատ մեծ նշանակություն ունի։

          Այն ընտանիքներում, որտեղ նորմալ փոխհարաբերություններ են տիրում, սոցիալական հիվանդությունների առաջացման ռիսկը ցածր է։ Եթե հոգեբանական պահանջմունքներն ընտանիքում չեն բավարարվում, ցանկություն է առաջանում դրանք բավարարել ընտանիքից դուրս, ստանալ ուշադրություն, սեր և աջակցություն, հետաքրքրվածություն սեփական անձի նկատմամբ։

          Դրան հնարավոր է հասնել օրինակ ոչ ֆորմալ խմբերում, այդ թվում նաև թմրամոլների, հարբեցողների և այլ խմբերում։

          Կախվածությունը չի սահմանափակվում հարբեցողությամբ կամ թմրամոլությամբ, այն համարվում է նաև բնավորության և վարքի առանձնահատկություն։ Այն կարելի է նկարագրել հետևյալ կերպ

1.     Դուք չեք կարողանում վերահսկել դա, որովհետև դա է վերահսկում Ձեզ։ Այդ սովորությունն այնքան է արմատավորվում Ձեր կյանքում, որ աննկատելի է դառնում Ձեր համար։

2.    Որպեսզի ազդեցությունն ավելի ուժեղ լինի կրկին փորձում եք դա անել։

3.    Ձանձրույթը, միայնությունը, ֆիզիկական ցավը և այլ տհաճ զգացողություններից ազատվելու համար ավելի հաճախ եք սկսում դա անել։

4.    Մտածում եք, որ առանց դրա հնարավոր չէ լուծել Ձեր կենսական խնդիրները։

5.    Կյանքի մեծ մասը վատնում եք դրա դեմ պայքարելով։

6.    Կյանքի համար թանկարժեք կենսական էներգիան վատնում եք՝ փորձելով ազատվել դրանից։

7.    Ծախսում եք Ձեր փողի, ժամանակի, էներգիայի մի մասը։

8.    Դրա պատճառով կորցնում եք սեփական անձի հանդեպ ինքնահարգանքը, հոգևոր ուժերը, կյանքում Ձեր բոլոր ձեռքբերումները (ընտանիք, կարիերա, ընկերներ), ֆիզիկական և հոգեկան առողջությունը։

Գոյություն ունի նաև քիմիական կախվածություն (ալկոհոլ, սուրճ, թեյ, ծխախոտ, հակադեպրեսանտներ և այլն)  և հուզական կախվածություն (աշխատամոլություն, չափազանց տարվածություն սպորտով, ինքնախոշտանգումներ, խաղեր, ռիսկի դիմելու ձգտում, անդադար միացված հեռուստացույց և այլն)։

          Կախվածության առաջացման օրինաչափությունները նույնն են։ Չնայած որ առաջին հայացքից հարբեցողի, սեռական կախվածություն ունեցողի և ազարտային խաղեր խաղացողի միջև քիչ ընդհանրություններ կան, գոյություն ունեն ընդհանուր առանձնահատկություններ, որոնք պայմանավորում են նրանց միջանձնային վարքը

ü  Առօրյա կյանքի խոչընդոտները դժվարությամբ են հաղթահարում,

ü  Անլիարժեքության թաքնված բարդույթ ունեն,

ü  Արտաքուստ մարդամոտ են, սակայն միաժամանակ կայուն հուզական շփման նկատմամբ վախով են լցված,

ü  Հակված են սուտ խոսելուն,

ü  Ուրիշներին մեղադրելու ձգտում ունեն՝ իմանալով, որ նրանք անմեղ են,

ü  Խուսափում են որոշումներ ընդունելու պատասխանատվությունից,

ü  Ունեն կարծրատիպային և կրկնվող վարքի ձև,

ü  Տագնապային են,

ü  Կախվածություն ունեն։