Նարկոլոգիայի պատմությունը

Նարկոլոգիան բժշկագիտության նորագուն մասնագիտություն է և հանդիսանում է հոգեբուժության առանձին մի ճյուղ, քանի որ հոգեակտիվ նյութերի չարաշահումը ուղեկցվում է հոգեախտաբանական փոփոխություններով և բերում է անձի խանգարմանը։

Որպես առանձին բժշկական մասնագիտություն նարկոլոգիան ուսումնասիրում է հոգեակտիվ նյութերի չարաշահման արդյունքում ձևավորվող հիվանդագին կախվածության պատճառները և մեխանիզմները, ինչպես նաև ուսումնասիրում և գտնում է նարկոլոգիական հիվանդությունների համար անհրաժեշտ՝ ախտորոշիչ, բուժական և կանխարգելիչ, միջոցառումների պլանը։

Նարկոլոգիայի խնդիրներից է համարվում նարկոլոգիական հիվանդությունների հետևանքով առաջացած հոգեբանական, սոցիալական, ինչպես նաև իրավական ասպեկտների ուսումնասիրումը։

ՀՀ-ում նարկոլոգիան, որպես առանձին մասնագիտություն, կազմավերվեց 1975թ-ին։

Հիմնվեց «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲ ընկերությունը, որը այնուհետ 2004թ-ին ընդգրկվեց «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության կազմում, որպես նարկոլոգիական կլինիկա։

ՀՀ կառավարության 2013թ-ի դեկտեմբերի 12-ի թիվ 1390-Ա որոշման համաձայն «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը վերակազմակերպվեց և նարկոլոգիական կլինիկան դարձավ իրավահաջորդ և վերանվանվեց «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ։

«Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲ ընկերությունում գործում են 6 բաժանմունքներ՝

1 Դիսպանսերային բաժանմունք

2 1-ին ստացիոնար բաժանմունք

3 2-րդ ստացիոնար բաժանմունք

4 Մեթադոնային փոխարինող բուժման բաժանմունք

5 Կլինիկական և տոքսիկոքիմիական լաբորատոր բաժանմունք

6 Կազմ-մեթոդական բաժանմունք