Ողջույնի խոսք

 

 

Հարգելի այցելու

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲ ընկերության պաշտոնական կայքում։

Հուսով եմ, որ այստեղ Դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող և կարևոր տեղեկություններ նարկոլոգիական ոլորտի վերաբերյալ։ Կայքի պարբերաբար թարմացվող նյութերի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ կենտրոնի նորություններին։

ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲ ընկերությունը հանդիսանում է հանրապետությունում բարձր մակարդակի նարկոլոգիական օգնություն ցուցաբերող բուժհաստատություններից մեկը։

Կենտրոնի մասնագետների բարձր որակավորումը, հոգատար և անհատական մոտեցումը յուրաքանչյուր այցելուի նկատմամբ երաշխավորված է։

Ձեր կողմից բարձացված հարցերը և առաջարկությունները կարժանանան մեր ուշադրությանը։

Հարգանքով՝

«Նարկոլոգիական հանրապետական կենտրոն»

ՓԲԸ տնօրեն՝  Պետրոս Սեմերջյան