Հիպնոթերապիա

Հիպնոսի վիճակի ժամանակ ուժեղանում է մարդու ներշնչվողականությունն ու տեղի են ունենում հոգեբանական խորը փոփոխություններ:

Հիպնոսը դեռևս շատ վաղուց օգտագործվում է որպես մարդու առողջական վիճակի բարելավման և ներքին ուժերի ակտիվացման միջոց:

Հիպնոսացնողն այցելուին ներշնչանքի միջոցով կարող է մղել տարբեր գործողությունների, գցել նրան տարբեր հոգեվիճակների մեջ, ուժեղացնել կամ թուլացնել նրա իմացական գործընթացները:

         Հիպնոսն իրենից ներկայացնում է տրանսի վիճակ: Տրանսպերսոնալ վիճակում մարդու գիտակցությունը խորքային փոփոխության է ենթարկվում, սակայն պրոֆեսիոնալ իրականացման դեպքում այն երբեք չի վնասում: Տրանսպերսոնալ վիճակում գտնվող մարդը շարունակում է լսել հիպնոսացնոսին և ենթարկվել նրա ներշնչանքների ազդեցությանը:

Ռելաքսացիան և հիպնոսն օգնում են մարդուն հանգստանալ, ներքուստ թուլանալ, քանի որ գիտակցությունը կարծես թե "անջատվում է" և սկսում ավելի քիչ մասնակցություն ունենալ մտածողական գործընթացում:

         Այդ վիճակում գտնվող մարդը գիտակցում է, թե ինչ է կատարվում իրականում, սակայն ամեն ինչ կարծես մթնշաղով պատված է լինում, քանի որ այդ ժամանակ ակտիվանում է ենթագիտակցականի աշխատանքը, որն էլ մարդուն դարձնում է ավելի ազատ, անկաշկանդ և զգայուն: Սրվում են բոլոր զգայությունները և հիպնոթերապևտը սեանսի ընթացքում կարող է բազմաթիվ համային, հոտառական և այլ զգայություններ առաջացնել:

Հիպնոսի միջոցով ակտիվանում է նաև հիշողությունը. մարդ կարող է հիշել այնպիսի երևույթներ, որոնց մասին առհասարակ մոռացել էր:

Հիպնոսի միջոցով բուժում են այն մարդկանց, ովքեր մանկության տարիներին հոգեկան տրավմա են ստացել և դա այսօր իրենց խանգարում է առօրյա կյանքում:

Բուժում են նաև  մոլուցքները՝ խաղամոլությունը, կախվածությունները, նևրոզները, վախերը (ֆոբիա),դեպրեսիան, տարբեր հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց: