Ափիոնային թմրամոլության գերարագ ապաթունավորում

 ԹՄՐԱՄՈԼՈւԹՅԱՆ ԲՈւԺՈւՄ ՄԵԿ ՕՐՈՒՄ

(ափիոնային թմրամոլների գերարագ ապաթունավորում)

 

Ափիոնային թմրամոլների գերարագ ապաթունավորումը դա ափիոնային թմրամիջոցներից կախվածություն ունեցող անձանց օրգանիզմից ափիոնային թմրամիջոցների դուրս բերման նորագույն, արդյունավետ և անվտանգ մեթոդ է։ Մեթոդն իրենից ներկայացնում է 6-8 ժամյա ընդհանուր անզգայացում, որի ընթացքում հիվանդին ներարկվում է ափիոնային ընկալիչների պաշարիչներ (բլոկատորներ)։

Շնորհիվ իր կարճատևության և ցավային զգացողության բացակայության այն լայնորեն կիրառվում է համաշխարհային պրակտիկայում։

Այն լուրջ և թանկարժեք միջամտություն է, որն իրականացվում է պարտադիր ռեանիմատոլոգի և անեսթեզիոլոգի մասնակցությամբ։

 

 

Առավելությունները

Ø  Կարճատևությունը՝ 6-8 ժամ

Ø  Ցավային զգացողության բացակայությունը (հիվանդը քնած է լինում)

Ø  Կիրառելիությունը անկախ տարիքային և սեռային պատկանելիությունից, նարկոտիզացիայի ժամանակահատվածից և թմրամիջոցի օրական չափից։

Ցուցումները

Ø  Ափիոնային թմրամիջոցներից կախյալությունը

Հակացուցումները

Ø  Հղիությունը և կրծքով կերակրելը

Ø  Սուր հոգեկան խանգարումները

Ø  Ծանր մարմնական հիվանդությունները

Արդյունավետությունը

Ø  Երկարատև ախտադադարը՝ 70-90% (այլ մեթոդների  20-30% համեմատությամբ)